Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն մարզաձևերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները: Տեղեկացնում են Առաջին ալիք հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ Հանրայինը հայ մարզիկների կողքին է և հեռուստադիտողներին հնարավորություն կընձեռի հետևելու նրանց մրցամարտերին ու սատարելու մեր հայրենակիցներին:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: